ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«21-րդ դարի հայկական կինոյի ամենանշանակալի մրցանակը». զոհված զինվորի մասին վավերագրական ֆիլմը լավագույնն է ճանաչվել «IDFA» փառատոնում
23:48, 18.11.2023 | mamul.am
5117 | 0

Նախօրեին հայտնի դարձավ, որ դոկումենտալ ֆիլմերի միջազգային հեղինակավոր «IDFA» փառատոնում միանգամից երկու՝ գլխվոր և կինոքննադատների կողմից տրվող մրցանակներին է արժանացել հայկական «1489» վավերագրական ֆիլմը։
Ֆիլմը նկարահանել է Շողակաթ Վարդանյանը: Ֆիլմում նա ներկայացնում է 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբոր՝ զինվոր Սողոմոն Վարդանյանի որոնման ծանր ընթացքը։

«1489» վավերագրական ֆիլմ

Ֆիլմի վերնագիրը՝ «1489»-ը, այն պայմանական թիվն է, որի ներքո պահվել է զոհված Սողոմոնի մարմինը։ Ռեժիսորը որոնման ընթացքը նկարահանել է իր հեռախոսով՝ փորձելով վավերագրել ողջ այն վիշտը, որի մեջով անցել են ինքն և իր ընտանիքը։ Եղբոր ոսկորները հայտնաբերվել են կես տարի անց, սակայն ևս կես տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի նույնականացվի ԴՆԹ-ի անալիզների միջոցով։
Սա ռեժիսորի նկարահանած առաջին ֆիլմն է։
«1489» վավերագրական ֆիլմ

«IDFA» միջազգայիյն հեղինակավոր փառատոնը ֆեյսբուքյան իր էջում այսպես է մեկնաբանել հաղթող ֆիլմը․
«Ֆիլմ, որը հանդես է գալիս` որպես ներթափանցող լույս, որը տեսանելի է դարձնում վշտի հսկայական թաքնված ներքին լանդշաֆտը և ստեղծում շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից: Ֆիլմը` որպես գոյատևման գործիք, որը թույլ է տալիս մեզ բոլորիս նայել այն բաներին, որոնք մենք նախընտրում էինք չտեսնելու տալ: Եվ վերջապես, կինոյի անմոռանալի օրինակ՝ որպես սիրո դրսևորում»:
«1489» վավերագրական ֆիլմ

Այսօր ֆիլմի մասին անդրադարձ է կատարել նաև Meduza-ն` գրելով. «Ռեժիսորի դեբյուտը, որն արժանացել է IDFA փառատոնի Գրան պրիին՝ 21-րդ դարի հայկական կինոյի ամենանշանակալի մրցանակին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր