ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+9 °C
«Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում գործողությունների լիակատար ազատություն կունենա»․ Նեթանյահու
12:06, 19.11.2023 | mamul.am
1707 | 0

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինի ազգային վարչակազմը չի համապատասխանում Գազայի հատվածի կառավարմանը։ Նրա խոսքով՝ Մահմուդ Աբասը դեռ հրաժարվում է դատապարտել հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելում իրականացված զանգվածային սպանությունները, այս մասին գրում է The Times of Israel-ը։

«Գազայում չի կարող ղեկավարել կառավարություն, որն աջակցում է ահաբեկչությանը, խրախուսում է ահաբեկչությունը, ֆինանսավորում է ահաբեկչությունը»,- ասել է նա: Վարչապետը նաև հայտնել է, որ պատերազմի ավարտից հետո Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում գործողությունների լիակատար ազատություն կունենա։ Նրա խոսքով՝ դա միակ ճանապարհն է՝ ապահովելու անկլավի ամբողջական ապառազմականացումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր