ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, -1 °C ... +9 °C Վաղը`+8 °C
«Ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում Հայաստանի հետ բանակցությունների արևմտյան հարթակները»․ Թաթուլ Հակոբյան
09:06, 20.11.2023 | mamul.am
3289 | 2

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը մերժում է Հայաստանի հետ բանակցությունների արևմտյան հարթակները, քանի որ, իմ կարծիքով,
ա/ փորձում է իր այդ մերժումները «վաճառել» իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որոշ իմաստով նաև՝ Թուրքիային,
բ/ փորձում է խաղն ավարտել զրո վերջնարդյունքով, այն է՝ ստանալ ամեն ինչ Հայաստանից, թեև ակնհայտ է, որ ստացել է արդեն գրեթե ամեն ինչ,
գ/ նախապատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի՝ նպատակ ունենալով՝
1. անկլավների և տարածքների հարցերը լուծել ուժով, որպեսզի ինքը ոչինչ չզիջի,
2. զավթել միջանցք և դա «վաճառել» Ռուսաստանին:
Բանակցային գործընթացում դադարները միշտ վտանգավոր են:
Հայաստանը պետք է, իմ կարծիքով՝
ա/ Բաքվի հետ բանակցային գործընթացը շարունակել երկկողմ մակարդակով՝ առաջարկելով հանդիպումներ հայ-ադրբեջանական սահմանաբերանին,
բ/ փորձել երկկողմ մակարդակում շփումների մեջ մտնել Ռուսաստանի հետ և իր բաժին թույնը հանել հայ-ռուսական հարաբերություններից,
գ/ շարունակել փոխլրացնել անվտանգությունն ու ջանքեր գործադրել ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ:
Հասկանալի է, որ եթե անգամ Հայաստանը կարողանա վերականգնել ռազմական հավասարակշռությունը, ապա այսօրվա աշխարհակարգի և ռուս-թուրքական գործակցության հետևանքով դժվարությամբ է դիմակայելու ադրբեջանական ագրեսիային:
Երկարաժամկետ՝ 25-30 տարվա կտրվածքով, Հայաստանը հավանաբար ի վիճակի լինի իր սահմանների շուրջ խաղաղ և անվտանգ միջավայր ստեղծել, բայց դրա համար պետք է նախ և առաջ ի վիճակի լինել հետ գնել այն անվտանգությունը, որ նա վաճառել է ժամանկին՝ դրա դիմաց ստանալով հիմնականում խոստումներ, որոնք այսօր չեն աշխատում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր