ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+12 °C
Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն ամոթանք է տվել Ադրբեջանին
13:24, 20.11.2023 | mamul.am
10700 | 1

«Իրանն այսօր» թելեգրամյան ալիքի հրապարակումը․ «Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը Իսրայելին նավթ մատակարարելու համար քննադատել ու ամոթանք է տվել Ադրբեջանին։

«Հազար ամոթ ու անարգանք այն կառավարություններին, որոնք եթե ընդամենը Իսրայելից հետ կանչեին իրենց դեսպաններին ու նավթ չմատակարարեին, այս հանցագործությունները տեղի չէին ունենա: Այդ իսկ պատճառով նրանք հանցակից են Իսրայելին: Նրանց ժողովուրդները ևս հանցակիցներ են, քանի որ չեն կանխել իրենց կառավարությունների սարսափելի հանցագործությունները:

Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան այն, որ իսլամական երկիրն է մատակարարում Իսրայելի նավթի 40%-ը: Տարօրինակ է, որ այդ երկիրը պատերազմի սկսվելուց հետո 8%-ով ավելացնում է իր նավթի արտահանումն Իսրայել։ Հիմա Իսրայելի տանկերն ու ինքնաթիռներն աշխատում են հենց այդ 48% նավթով: Եթե այս երկիրը դադարեցնի իր նավթի արտահանումը, պատերազմը մեկ օրում կավարտվի»,- ասել է հոգևորականը»։

Աղբյուրը` Իրանն այսօր
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր