ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մենք բոլորովին այլ հայտարարություններ ենք լսել Ադրբեջանի ղեկավարությունից». Պեսկովը պատասխանել է Փաշինյանին
14:36, 20.11.2023 | mamul.am
13628 | 2

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի ղեկավարության կողմից օգագործվող «Արևմտյան Ադրբեջան» հասկացության հետ, լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մենք բոլորովին այլ հայտարարություններ ենք լսել Ադրբեջանի ղեկավարությունից: Նրանք պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել: Կոնկրետ այդ հայտարարության մասին ոչինչ չեմ կարող ասել»։

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման իր ելույթում Փաշինյանն ասել էր․ «Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ ՀՀ-ն սկսել են կոչել Արևմտյան Ադրբեջան ու այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում ու խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր