ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Զելենսկին նշել է Ուկրաինայում կոնֆլիկտի ավարտի հնարավոր ժամկետները
18:48, 20.11.2023 | mamul.am
5361 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայում կոնֆլիկտի ավարտի հնարավոր ժամկետները:

«Մարդիկ, չգիտես ինչու, դա ընկալում են` որպես, օրինակ, ֆիլմ, և սպասում են, որ իրադարձություններում երկարատև դադարներ չեն լինի, որ ֆիլմը կփոփոխվի, ամեն օր նոր անակնկալներ կլինեն: Սակայն մեզ համար, մեր զինվորների համար դա ֆիլմ չէ: Դա մեր կյանքն է, ամենօրյա ծանր աշխատանք: Եվ մենք իրավունք չունենք հանձնվելու»,- ասել է Զելենսկին:

Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ Ուկրաինան մոտ է կոնֆլիկտի ավարտին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր