ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+12 °C
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե «Ղարաբաղի հայերը կկարողանան միանալ երկրի իշխող կուսակցությանը»
19:18, 20.11.2023 | mamul.am
14214 | 0

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը կարծիք է հայտնել, թե իբր «Ղարաբաղում բնակվող հայերը կարող են միանալ Ադրբեջանի իշխող կուսակցությանը՝ Նոր Ադրբեջան (YAP) կուսակցությանը»՝ Ստեփանակերտ քաղաքում կյանքի վերականգնումից հետո, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ստեփանակերտում կյանքը վերականգնվելուց հետո ես կարծում եմ, որ նույնիսկ այն հայազգի քաղաքացիները, ովքեր շարունակում են ապրել այնտեղ, կցանկանան դիմել Նոր Ադրբեջանի շարքերը համալրելու համար։ Քանի որ մեր բնակավայրերում կյանքը վերականգնվում է, տեղական YAP կազմակերպությունները նույնպես կվերսկսեն իրենց գործունեությունն այս տարածքներում»,- ասել է հակառակորդ երկրի պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր