ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» չեղած թեզ է հորինել, իսկ մենք գոյություն ունեցող Արցախի պետական մարմիններից հրաժարվում ենք». ադրբեջանագետ
22:18, 20.11.2023 | mamul.am
1159 | 0

«Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» չեղած թեզ է հորինել, գլխացավանք է ստեղծում, իսկ մենք գոյություն ունեցող Արցախի պետական մարմիններից հրաժարվում ենք, ասելով՝ դա Հայաստանի համար սպառնալիք է»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը Գրանադայում ստորագրեց Արցախն Ադրբեջանի կազմում` վտանգելով Հայաստանն Իրանին, Վրաստանին կապող ճանապարհը, դիմացը ոչինչ չստացավ՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ տարածքային ամբողջականության ճանաչում, փոխարենն ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր