ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Հատուկ եք անո՞ւմ, թե՞ անհասկացող եք». Պեդրո Զարոկյան
11:30, 21.11.2023 | mamul.am
3735 | 1

«2 մլն դոլար եք ծախսում ամանորյա ճոխ զարդարանքների համար՝ ասելով, որ անում եք երեխաների ուրախության համար: Դուք նույն երեխեքի մասին եք խոսում, որ հանրային դպրոցներում օջառ ու տաք ջուր չեք տալիս, նույն երեխեքի մասին եք խոսում, որ հինգից մեկը թերսնված է, բայց դպրոցներում ճաշ չեք տրամադրում: Մարզադահլիճների հատակները փտած են, դուք միլիոնավոր դոլարներ եք ծախսում նորմալ մայթերի վրա սալիկներ դնելով»,- Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը: «Էս հատուկ եք անում, որ ապագա սերունդը կործանե՞ք, թե՞ իրականում էսքան անհասկացող եք»,- հավելեց նա: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ձևակերպումների մեջ գուշավոր լինել:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր