ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, -2 °C ... +4 °C Վաղը`+5 °C
ԵՄ-ը քննարկում է ռուս դիվանագետների տեղաշարժի հնարավոր սահմանափակման հարցը
11:48, 21.11.2023 | mamul.am
1943 | 0

Եվրոմիությունը քննարկում է ռուս դիվանագետների նկատմամբ միությունում տեղաշարժի հնարավոր սահմանափակումը: Դա առաջարկել է անել Չեխիան՝ պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակներում, գրում է Financial Times-ը:

«ԵՄ անդամ երկրները քննարկում են՝ սահմանափակումներ մտցնե՞լ Ռուսաստանից դիվանագետների ճանապարհորդությունների համար»,- նշում է թերթը:

Թերթի տվյալներով՝ Չեխիան ցանկանում է, որ Ռուսաստանից դիվանագետները ստանան վիզաներ և կացության թույլտվություններ, որոնք թույլ կտան ճանապարհորդել միայն ընդունող երկրի ներսում, այլ ոչ թե Շենգենյան գոտու մնացած մասով:

Բացի այդ, Պրահան կոչ է անում, որ Եվրոմիությունը ռուս դիվանագետներից ընդունի միայն կենսաչափական անձնագրեր, որոնք, Չեխիայի իշխանությունների կարծիքով, ավելի դժվար է կեղծել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր