ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«Բակում, շենքում որևէ մեկը չէր ճանաչում Արարատ Սահակյանին». Սոնա Աղեկյան
12:06, 21.11.2023 | mamul.am
3201 | 0

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն այսօրվա նիստի ժամանակ անդրադառնալով ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Բագրատունյաց հ.34Ա հասցեում փակցնելու վերաբերյալ հարցին, հայտարարեց. «Արարատ Սահակյանի հուշատախտակի համար հատկացված տարածքում մեր մասնավոր այցի ընթացքում հարցումներ էինք անում, բայց բակում, շրջապատում, անգամ այն շենքում, որտեղ պետք է տեղադրվի հուշատախտակը, որևէ մեկը չէր ճանաչում նրան: Իսկ որ հուշատախտակը տեղադրվելու է շենքի հետին մասում, կարծում եմ, վիրավորանք է այդ մարդուն: Չվիրավորելով նրա վաստակը՝ այստեղ, կարծես, նախընտրական խոստումների միտում ենք տեսնում: Երևի ձեռնպահ կքվեարկենք՝ չվիրավորելու նրա հիշատակը»,- նշեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր