«Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմելով Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին, հարցրեց. «ՀՀ-ի համար շատ հարմար են էլեկտրական մեքենաները՝ հաշվի առնելով, որ ունենք ատոմակայան: Արդյոք ունե՞ք հաշվարկներ, որ պետության սեփականությունը հանդիսացող բոլոր մեքենաները փոխեն էլեկտրականի»: Փոխնախարարն արձագանքեց. «Այո՛, այդ հաշվարկներն ունենք և աշխատում ենք կոմպլեքսավոր ծրագրի վրա՝ ինչպես աջակցել, որ էլեկտրական ավտոմեքենաները, դրանց համար ենթակառուցվածքները զարգանան ՀՀ-ում։ Համագործակցում ենք նաև մի շարք բրենդների հետ, որ ներդնեն էլեկտրոմեքենաների արտադրություն»։ Խաչատուր Սուքիասյանն ասաց, մեզ ավելի կարևոր է՝ մարտկոցների գիտական ինստիտուտ ունենալ, մնացածը ցանկացած տեղ կարելի է հավաքել։ |