Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դուրս են եկել եզրափակիչ փուլ. համաձայնության մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին: «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դուրս են եկել եզրափակիչ փուլ, սակայն այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասել է նա: Կատարը բանակցային գործընթացում հանդես է գալիս միջնորդի դերում: |