ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Հարց եմ տալիս Արամին․ եթե Վազգենը հրաշքով արթնանար, ի՞նչ հայհոյանք կտար քեզ». Նարինե Հայրապետյան
15:24, 21.11.2023 | mamul.am
2866 | 4

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն անդրադարձել է իր այսօրվա ելույթի վերաբերյալ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի արձագանքին. «Ցավում եմ, որ Սարգսյան Վազգենի կերպարով կուսակցություն կազմած նրա եղբայրը, նաև Զեյնալյանը, որը պատերազմի բովով է անցել, թույլ է տալիս իրենց՝ դառնալու այն կուսակցության գրպանի խոսափողը, որը համահեղինակ է Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տուն-թանգարանի, նաև արձանի պղծմանը: Ես կուզեի հարց տալ Զեյնալյանին ու Արամին. եթե Վագզենն այսօր հրաշքով արթնանար, ի՞նչ հայհոյանք կտար ձեզ: Ինչ վերաբերում է մի քանի՝ մակարդակից զուրկ կանանց հատուկ բերելուն, որպեսզի կարողանան հաչալ հօգուտ ՔՊԿ-ի, ես իհարկե կարող եմ պատասխանել, բայց չեմ իջնի իմ բարձունքից: Ես էսքան տարի կենսագրություն չեմ կերտել, որ ոմն թերուս կամ տգետ Անի կարողանա ինչ-որ բանով կեղտոտել իմ կենսագրությունը»,- հայտարարել է ավագանու անդամը:

Տեսանյութը՝ «Պոլիտիկ»-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
21:18, 06.12.2023
1227 | 0
դեպի վեր