ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +12 °C Վաղը`+12 °C
«Պատրա՞ստ է Երևանը ուղիղ բանակցությունների Բաքվի հետ». լրագրողները՝ Հակոբ Արշակյանին
16:00, 21.11.2023 | mamul.am
1382 | 0

Լրագրողներն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեցին՝ պատրա՞ստ է Երևանը Բաքվի հետ ուղիղ բանակցությունների. «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների... Փաստաթուղթ է փոխանակվում, այսինքն փաստաթուղթն առաջարկներով գալիս է Երևան, Երևանից առաջարկներով գնում է Բաքու։ Ես առաջարկում եմ հետևել ԱԳՆ հայտարարություններին, իսկ բանակցություններից Հայաստանը երբեք չի խուսափել։ Բոլոր այն գործընթացները, որոնք ՀՀ-ն արդյունավետ է համարում և գնում է բանակցությունների, դրանց մասին տեղեկատվությունը տրամադրվում է»,- ասաց պաշտոնյան:

Հարցին՝ բանակցություններ առանց միջնորդների տարբերակը չի՞ դիտարկվում ՀՀ-ում, Արշակյանը նշեց. «Երբ գրությունը գնում է Բաքու, հետո հետ է գալիս Երևան, ձեր կարծիքով էդտեղ որևէ մեկը ներկա՞ է»:

Հակոբ Արշակյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
21:18, 06.12.2023
1326 | 0
դեպի վեր