«Ես ընդամենը ելույթ էի ունենում, դահլիճից սկսեցին մեկնաբանություններ, ավելորդ բառեր թույլ տալ: Զգացի՝ ելույթս չի ստացվում, իջա: Էդ պահին կոյուղաջրերի թագուհին որոշեց, որ պետք ա իմ վրա ջուր ցփնի ու սկսվեց իրարանցում»,- Երևանի ավագանու նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով քիչ առաջ տեղի ունեցած միջադեպին: Ավելի վաղ հայտնել էինք ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: |