«Անի Խաչատրյանն ամբիոնից վիրավորական արտահայտություն հնչեցրեց իմ անձի հանդեպ, ստացավ համարժեք պատասխան: Ինքը թատրոնի է վերածել ավագանու նիստը»,- Երևանի ավագանու նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով քիչ առաջ տեղի ունեցած միջադեպին: Ավելի վաղ հայտնել էինք ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: |