ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Պատրաստ եմ Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի հարցով նրա ծրագիրը». Զելենսկի
10:30, 22.11.2023 | mamul.am
2968 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի հարցով նրա կարգավորման ծրագիրը:

«Եկեք խոսենք նրա հետ և հնարավորություն տանք նրան ցույց տալ, թե ինչ քայլեր կան խաղաղության իր բանաձևում: Ես պատրաստ եմ, եթե, իհարկե, կա խաղաղության կոնկրետ ծրագիր»,- ասել է Զելենսկին:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կկարողանա 24 ժամում կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր