ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանում բախվել են գնացքներ
18:36, 22.11.2023 | mamul.am
4316 | 1

ՌԴ Ուլյանովսկի մարզում երկու գնացքներ են բախվել, ավելի քան 20 մարդ վիրավորվել է, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել Բրյանդինո կայարանում։ Մարդատար գնացքը բախվել է կայանած դիզելային լոկոմոտիվին, հայտնում է Ռուսական երկաթուղիները։

«Վարորդին հաջողվել է գործարել վթարային արգելակը, սակայն բախումից խուսափել չի հաջողվել։ Շարժակազմի դուրսբերում չի եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ 25 ուղևոր ստացել է կապտուկներ։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։

Ուլյանովսկի տրանսպորտային դատախազությունը հետաքննություն է սկսել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր