ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Ֆինլանդիան կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը, բացի մեկից
22:48, 22.11.2023 | mamul.am
2838 | 0

Ֆինլանդիան որոշել է մինչև փետրվարի 23-ը փակել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր սահմանային անցակետերը, բացառությամբ ամենահյուսիսային Ռայա-Ջոսեպպիի անցակետի։ BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Փեթերի Օրփոն։

Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը անցակետերը փակ կլինեն։

Հարկ է նշել, որ նոյեմբերին ավելի քան 600 մարդ, առանց ԵՄ վավեր ճամփորդական փաստաթղթերի, մտել է Ֆինլանդիա Ռուսաստանի տարածքով, ինչի հետևանքով Հելսինկին փակել է մի քանի սահմանային անցակետեր և մեղադրել Մոսկվային անօրինական կերպով միգրանտներ երկիր տեղափոխելու մեջ:

Կրեմլը հերքում է մեղադրանքները։ Ըստ միգրացիոն իշխանությունների, ապաստան հայցողները գալիս են տարբեր երկրներից, այդ թվում՝ Եմենից, Աֆղանստանից, Քենիայից, Մարոկկոյից, Պակիստանից, Սոմալիից և Սիրիայից, հիշեցնում է Reuters-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր