ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Սպիտակ տունը չի կարողացել համոզել հանրապետականներին, որ Ուկրաինային անհրաժեշտ է օգնել. #Politico
18:36, 23.11.2023 | mamul.am
2890 | 0

Սպիտակ տունը պատասխան է ուղարկել հանրապետական քոնգրեսականի հարցմանը, որում փորձել է հիմնավորել Ուկրաինային օգնելու անհրաժեշտությունը, սակայն հանրապետականների շրջանում «թերահավատները», կարծես թե, համոզիչ չեն համարել պատասխանը, գրում է Politico-ն:

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծավալուն պատասխան է պատրաստել քոնգրեսական Մայք Գարսիայի հարցմանը:

Քոնգրեսականի խոսքով՝ Սպիտակ տունը փաստացի հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել նախկինում որդեգրած կուրսը:

«Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ հանրապետականները, որոնք չեն աջակցում Ուկրաինայի համար միջոցների հետագա հատկացմանը, դժվար թե փոխեն դիրքորոշումը Սպիտակ տան նման փաստարկների ազդեցության տակ»,-նշում է թերթը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր