ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Պուտինը ժամանել է Մինսկ
13:54, 23.11.2023 | mamul.am
2468 | 1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին:

ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին, որը տեղի կունենա Մինսկում՝ Անկախության պալատում, հավաքվում են Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Հյուրերին կընդունի ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Միավորման մասնակից բոլոր վեց պետությունների ղեկավարներից ներկա չի լինի միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի օրակարգում կլինեն ՀԱՊԿ անդամների փոխգործակցության հարցերը, ներառյալ Հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր