ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+23 °C
«Ադրբեջանը ոչնչի առաջ կանգ չի առնում հայկական հետքը Արցախում վերացնելու համար». ահազանգ
21:54, 23.11.2023 | mamul.am
4439 | 0

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց։ Այստեղ կան 8 տասնյակ հայերի տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-ից 1913 թվականներով։ Շուշիի պատմական գերեզմանոցների տապանաքարերը յուրօրինակ պատմական չուսումնասիրված վավերագրեր են քաղաքի պատմության, մարդկանց, նրանց կենցաղի, մշակութային հետաքրքրությունների, արհեստների մասին։ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական վանդալիզմը, ցավոք, դարձել է ավանդույթ, այդ երկրի իշխանությունների որդեգրած հակահայ քաղաքականության ծիրում։ Ադրբեջանը ոչնչի առաջ կանգ չի առնում հայկական հետքը Արցախում վերացնելու և տարածքը յուրացնելու համար։ Սա 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից ու Շուշիի և Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատների ավերումից հետո։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր