ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+6 °C
«Արկածախնդիր ռեժիմների ներկայացուցիչները նման «բացահայտումներ» անում են, երբ պարտությունը թակում է դուռը». Սուրեն Սուրենյանց
02:06, 27.11.2023 | mamul.am
3377 | 3

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ ««2022 թվականի գարնանը իրական հնարավորություն կար ավարտել պատերազմը, եթե Ուկրաինան համաձայներ չեզոք կարգավիճակի, սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանեց Կիև և ասաց, որ մենք ոչ մի փաստաթուղթ էլ չենք ստորագրի Ռուսաստանի հետ և պետք է պայքարենք»,- ասել է Ուկրաինայի Ռադայի մեծամասնության ղեկավարը:
Խիստ հավանական եմ համարում, որ ամեն ինչ եղել է հենց այնպես, ինչպես ներկայացնում է Զելենսկիի թիմակիցը:
Ամբողջ խնդիրն այն է, որ արկածախնդիր ռեժիմների ներկայացուցիչները նման «բացահայտումներ» անում են, երբ պարտությունը թակում է դուռն՝ ակնհայտորեն ցանկանալով մեղավորներ փնտրել իրենցից դուրս:
Այդպես է Ուկրաինայում, այդպես էր և է Հայաստանում. սկզբում վարվում է խիստ «հայրենասիրական» քաղաքականություն, որը դուռ է բացում պատերազմի ու աղետի համար, հետո՝ պոստֆակտում հնչում է խոստովանություն, որ իրենց «հայրենասիրությունն» իրականում այնքան էլ «ինքնիշխանական» չի ու անմնացորդ նվիրում է եղել աշխարհաքաղաքական կենտրոններից մեկին՝ առանց քաղաքական հաշվարկի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
00:00, 25.02.2024
30116 | 0
դեպի վեր