ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+6 °C
«Եթե ընդամենը մեկ դասագիրք ի վիճակի չենք փոխել Հայաստանում, ապա ի վիճակի չենք փոխել ոչինչ, բացի մեկ բանից». Հայկ Այվազյան
00:24, 27.11.2023 | mamul.am
1997 | 0

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն իր էջում գրում է․ «Հայաստանում տևական ժամանակ է, ինչ ընթանում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի շուրջ պայքարը, ինչն իհարկե ավարտվելու է իշխանության` Արևմուտքի հաղթանակով։
Եթե ընդամենը մեկ դասագիրք ի վիճակի չենք փոխել Հայաստանում, ապա ի վիճակի չենք փոխել ոչինչ, բացի մեկ բանից։
Այդ մեկ բանը արտաքին քաղաքական կողմնորոշումն է, որը մարդկանց գլխում է և կախված է միայն իրենցից։
Սակայն իրենց ընդդիմադիր հռչակած Հայաստանի քաղաքական ուժերն ու գործիչներն իրենց ընտրազանգվածին և համախոհներին շարունակում են համոզել, որ ճիշտը բազմավեկտոր, կոմպլեմենտար, բալանսավորված, «և...և» քաղաքականություն վարելն է Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
Նման մոտեցումը ձեռնտու է միայն Արևմուտքին, ով օգտվելով դրանից ագրեսիվ ձևով մտել է մեր տուն և քանդում է այն ներսից։
Եվ միայն Ռուսաստանն է, ում համար անընդունելի է ուրիշի տուն մտնելը և նրան ապրելակերպ թելադրելը։ Հետևաբար, Հայաստանը ինքնիշխան կարող է լինել, ունենալով միայն ռուսական արտաքին քաղաքական կողմնորոշում։ Մյուս բոլոր տեսակի կողմնորոշումները Արևմուտքի օգտին են և Հայաստանի դեմ։
Հակառակ դեպքում, անվերջ և հուսահատ պայքարի փորձեր են լինելու ամեն մի ստորակետի համար, որոնք դատապարտված են լինելու ջախջախիչ պարտության»։

Աղբյուրը` Հայկ Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
00:00, 25.02.2024
30120 | 0
դեպի վեր