ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+11 °C
«Մի քանի ամսից կարող է երազենք, որ մեր մեծագույն խնդիրը սիմվոլիկ վրան պահելը լինի». Տաթևիկ Հայրապետյան
21:48, 26.11.2023 | mamul.am
2940 | 0

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ նորմալ ու բնական է, որ դուք չեք վստահում ինձ կամ շարժում սկսած մարդկանց, առհասարակ վստահություն վաստակելը մեր պառակտված հանրության մեջ շատ բարդ բան է, բայց այստեղ ամենակարևորը, որ դուք տեսնեք իրողությունը, հասկանաք, որ Հայաստանի իշխանություններն ունակ չեն պետության տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը պահել, ուստի նրանց մնալը սպառնալիք է մեր պետության գոյության համար։ Այսօր Ադրբեջանն այնքան հեռուն է գնացել, որ մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», որն ակնհայտ զավթողական հայտ է։ Մեզ մի բան է միավորում` սուվերեն պետություն ունենալու ձգտումը, պետություն չունենալը իմ մեծագույն վախն է։
Այսօր կարող ենք փակվել մեր տանը, որևէ նեղություն մեզ չտալ, անցավ գլուխը ցավի տակ չդնել, բայց մի քանի ամսից կարող է պետություն չունենանք ու ուղղակի երազենք, որ մեր մեծագույն խնդիրը սիմվոլիկ վրան պահելը լինի։
Դրա համար ես խնդրում եմ հետևեք մեզ, հետևեք օնլայն, եթե դեռ վստահ չեք, որ ուզում եք միանալ, հետևեք կայքին (մեկնաբանությունում կտեղադրեմ): Վաղը սպասում ենք ձեզ ժամը 19։00-ին Մաշտոցի պուրակում։
Եկեք ու տվեք Ձեզ հուզող հարցերը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր