ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+11 °C
«Դա տեղի ունեցավ միայն Ադրբեջանի կողմից ԼՂ-ն «կլանելուց» հետո»․ քաղաքագետ
09:18, 27.11.2023 | mamul.am
3878 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, անշուշտ, կարևոր իրադարձություն է: Բայց արձանագրենք, որ դա տեղի ունեցավ միայն Ադրբեջանի կողմից ԼՂ-ն «կլանելուց» հետո: Այլ խոսքով, սաուդիտները Հայաստանի հետ «հաշտվեցին», երբ այլևս չկա «ղարաբաղյան» պատմություն: Նույն մոտիվով ԵՄ-ն սկսեց խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. եվրոպական մայրաքաղաքներին նույնպես «խանգարում» էր ԼՂ հարցը, որովհետև դրա առկայությամբ Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելը ենթադրում էր Ադրբեջանի հետ հակադրություն, որը չկա ոչ Էլ Ռիյադի և ոչ էլ՝ Բրյուսելի օրակարգում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր