ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Իրաքում թուրք զինվորականների վրա հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր
09:48, 27.11.2023 | mamul.am
2856 | 0

Իրաքի հյուսիսում թուրք զինվորականների վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

««Փենջե Քիլիթ» ռազմական գործողության անցկացման շրջանում անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել են թուրք երկու զինծառայողներ՝ Նեջեթ Չալըշը և Էմրահ Գյունդյուրը, ևս երկու զինծառայող վիրավոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործողությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր