ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+7 °C
«Էնքան գոհ են եղել, որ բուֆետ էլ չեն տարել»․ Էդգար Ղազարյան
16:00, 27.11.2023 | mamul.am
3216 | 0

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 24-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուն․ «Փոխարենն ինքը սրանցից պատիվ, պատասխանատվություն պահանջի՝ պատերազմն իրենց երկիր բերելու, իրենց կործանելու, ժողովրդին ոչնչացնելու, ցեղասպանելու, փախստական դարձնելու համար, ինքն է գնացել, պատմելու՝ բենզինի կայանում պայթյունը ո՞նց ա տեղի ունեցել, ինքն ի՞նչ հանգամանքներում ա դառել ԱՀ նախագահ»։ Խոսելով քննիչ հանձնաժողովի նիստից հետո ԱԺ-ում տեղի ունեցած հյուրասիրության մասին՝ Ղազարյանն ասել է․ «Էնքան գոհ են եղել իրարից, որ բուֆետ էլ չեն տարել, հենց միանգամից սեղանը դրել են, տեղում կերցրել, ճամփել։ Ստացվում ա, որ Սամվել Շահրամանյանը հայ ժողովրդի թշնամի ա։ Մենք նրան ընկալում էինք որպես Արցախի նախագահ՝ հույս հայտնելով, որ պաշտոնավարմամբ փոփոխություն կմտցնի Արցախի կյանքում, դառել ա Արայիկ»։

Էդգար Ղազարյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր