ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +7 °C Վաղը`+9 °C
«Մալյանավարի ցինիկությամբ ծաղրում է իրեն ապօրինի բանտարկողներին». Տիգրան Աթանեսյան
19:48, 27.11.2023 | mamul.am
3214 | 0

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրառմամբ․ «Լուսանկարում Մալյանը լեզու է հանում այն պահին, երբ դատավոր Սուսաննա Գզոգյանը հայտարարում է նրա կալանքը ևս երեք ամսով երկարացնելու որոշումը:
Ամբողջ դահլիճը արդարության հույսով լարված նայում է դատավորի ուղղությամբ, իսկ իմ ընկեր Մալյանը լեզու է հանում))):
Ինձ այս օրերին շատերն են հարցնում, թե ինչպես է Մալյանը վերաբերում իր անձի նկատմամբ քաղաքական հալածանքներին, զրկանքներին, ապօրինի բանտարկությանը:
Ահա այսպես՝ Մալյանավարի ցինիկությամբ ծաղրում է իրեն ապօրինի բանտարկողներին:
Վաղը՝ նոյեմբերի 28-ին ժամը 14:00-ին վերաքննիչ դատարանում Մալյանի դատական նիստն է հայտնի «Չաուշեսկուների» գործով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր