ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ»․ Հակոբ Արշակյան
12:54, 27.11.2023 | mamul.am
2752 | 2

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադառնալով ԱԱԾ-ի այսօրվա բացահայտմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսինքն մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ։
Ավելի եղկելի է այն փաստը, որ դա արել են հենց մանկապարտեզների անձնակազմի հետ համագործակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում իրավապահներին` այս անմարդկային հանցագործության շղթայի բացահայտման համար։
Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Հ.Գ. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով»։

Աղբյուրը` Հակոբ Արշակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր