ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներն առաջ չեն շարժվում»․ ԱԺ պատգամավոր
13:24, 27.11.2023 | mamul.am
3101 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր էջում գրում է․ «Տևական ժամանակ է, ինչ Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներն առաջ չեն շարժվում։
Ծանրաբեռնվածությունը այս անգամ պայմանավորված է Ֆիտոսանիտարիայի մանրամասն զննմամբ։
Մեր տեղեկություններով, մի քանի բեռնատար արդեն ետ է վերադարձել, իսկ մոտ 200 բեռնատար հերթում սպասում են։
Զննումը միանգամայն հասկանալի է, սակայն այն չպետք է հանգեցնի խնդիրների, որոնց պատճառով տնտեսվարողները ֆինանսական վնասներ կկրեն։
Հարցի վերաբերյալ պատրաստվում եմ գրություն ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը։ Որքան ժամանակ է առկա է խնդիրը, իսկ պատկան մարմինները քայլեր չեն ձեռնարկում այս ուղղությամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր