ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+10 °C
«Արդար հասարակության ու արդար պետության կայացման կարևորագույն նախադրյալներից մեկը». Նորայր Նորիկյան
02:18, 28.11.2023 | mamul.am
1266 | 0

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա կլինի արդար հասարակության ու արդար պետության կայացման կարևորագույն նախադրյալներից մեկը։
Իշխանություն ասվածը, մեծ հաշվով, մարդկային ու հասարակական հարաբերությունները կարգավորող դեռևս այլընտրանք չունեցող գործիք է:
Նրանք, ովքեր պայքարել են իշխանություն ունենալու համար, որպես ռեսուրս, հիմնականում օգտագործել են բռնությունը, հարստությունը, իսկ երբեմն նաև գիտելիքը:
Ընդհանուր առմամբ, բռնությունը, որպես գործիք, հանդիպում է խոչընդոտների, իսկ երբեմն` հակազդեցության, որի հետևանքով շատ հաճախ որպես գործիք, կորցնում է իր արդյունավետությունը:
Նույնը չի կարելի ասել հարստության մասին: Այն գտնվում է առավել շահեկան վիճակում, առավել ճկուն է և կարելի է օգտագործել թե՛ լավ, թե՛ վատ նպատակի համար:
Օրինակարգ ու բարձրակարգ իշխանություն ունենալու հիմքում դրված է միայն ու միայն գիտելիքը:
Այդպիսի հատկանիշներով օժտված իշխանությունը, անհրաժեշտության դեպքում, վստահ եղեք, վաստակած կլինի և՛ ապտակելու /բռնության գործիք/, և պարգևելու /հարստության գործիք/ իրավունք` պետության առջև ծառացած ռազմավարական խնդիրները լուծելու համար` տուրք չտալով ո՛չ չարդարացված հակազդեցությանը, ո՛չ էլ քաղաքական պոպուլիզմին:
Հայաստանում, ցավոք սրտի, տարիներ շարունակ գիտելիքը, որպես գործիք, եղել է «ժանգոտած» ու «պիտանի» չի եղել իշխանության հասնելու համար, և լավագույն գործիքը եղել է բռնությունն ու հարստությունը:
…Վաղ թե ուշ պետք է դրվի բացառապես գիտելիքի վրա խարսխված իշխանության ձևավորման հարցը` անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի պետական կառավարման համակարգ կլինի և քանի անգամ սահմանադրությունը փոփոխված կլինի…
Սա կլինի արդար հասարակության ու արդար պետության կայացման կարևորագույն նախադրյալներից մեկը։
Կեցցե՛ այդ Հայաստանը…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր