ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
«Այս տիկինը լավ կանի իր հանցագործության մասին խոսի»․ Բորիս Մուրազի
17:18, 27.11.2023 | mamul.am
9450 | 1

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով հետևյալը․ «ՔՊ-ական մի պատգամավոր կար Տաթևիկ Հայրապետյանը, որ մինչ էդ էլ ՀՀԿ քաղաքական դպրոցի դասախոս էր, մինչև պատերազմը իր բոլոր վերլուծություններում պնդում էր, թե Փաշինյանը ինչ հրաշալի արտաքին քաղաքականություն է վարում, իսկ հիմա նույն ջանասիրութամբ բացատրում է, թե ինչ աղետալի քաղաքականություն է վարում Փաշինյանը: Իրականում փաշինյանը մինչև պատերազմն էլ էր աղետալի քաղաքականություն վարում, պարզապես այն ժամանակ հարմար էր իրեն պաշտպանելը: Ի դեպ նիկոլի հանցագործությունների մասին խոսող այս տիկինը լավ կանի իր հանցագործության մասին խոսի, երբ լինելով օրենսդիր, մասնակցում էր դատարանների շրջափակմանը, քանի որ դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով իրենց սրտով չէր որոշում կայացրել»։

Աղբյուրը` Բորիս Մուրազի
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր