ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +2 °C ... +13 °C Վաղը`+10 °C
«Պուտինի հետ հարաբերությունները խիստ լարված են»․ Արթուր Խաչատրյան
15:00, 27.11.2023 | mamul.am
4511 | 3

«Որքան էլ Փաշինյանն ասի՝ հարաբերությունները ՌԴ-ի հետ շատ լավ են, հղում կատարի Պուտինի հետ իր հարաբերությունների, Պուտինի հայտարարությունների վրա, ակնհայտ է, որ հարաբերությունները խիստ լարված են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Օրերս ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը կարծիք էր հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերին։ Հայկական կողմը կմասնակցի՞, թե՞ ոչ, պատգամավորը չգիտի․ «Հարցի հասցեատերը ես չեմ»,- նշել է Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր