ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+5 °C
Օրբանն ու Միշելը քննարկել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը
17:48, 27.11.2023 | mamul.am
2107 | 0

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը Բուդապեշտում քննարկել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը:

«Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոմիության դեկտեմբերյան գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում»,-ասել է Հունգարիայի վարչապետի խոսնակ Բերտալան Հավաշին, հաղորդում է MTI լրատվական գործակալությունը:

Politico թերթի տվյալներով՝ վերջերս Օրբանը նամակ է հղել Միշելին, որում նախազգուշացրել է, որ թույլ չի տա բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ, ինչպես նաև նրան լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրել, քանի դեռ ԵՄ-ը խորը քննարկումներ չի անցկացրել այդ երկրի վերաբերյալ ռազմավարության շուրջ: Հունգարիայի կառավարությունը հանդես է եկել այդ ռազմավարության վերանայման օգտին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր