ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Ավտոներկրողների ակցիան՝ նախագահականի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
15:48, 27.11.2023 | mamul.am
2164 | 0

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ընթանում է ավտոներկրողների ակցիան։

Հիշեցնենք՝ օրեր առաջ նրանք բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ: «Այստեղ հավաքված են գործարարներ, ովքեր զբաղվում են նաև ավտոմեքենաների ներկրմամբ, մասնավորապես ԱՄՆ-ից՝ աճուրդներից մեքենաներ գնելով ու ՀՀ տեղափոխելով: Հայտնի է, որ դրսից ներկրված ավտոմեքենաների արժեքներն ավելի ձեռնտու են, քան էստեղի շուկայական գները։ Բազմաթիվ են մեր հայրենակիցները, ովքեր ցանկանում են 3 ամիս սպասել, բայց ունենալ ավել լավ ու էժան մեքենա։ Ի՞նչն է խնդիրը։ Մեր նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդներ հետ, փաստացի արձանագրվում է նաև վաճառքի գինը, ամեն բան արվում է սպիտակ դաշտում։ Ամեն մի մեքենայի մեջ ունենում ենք շատ փոքր եկամուտ: Նախորդ շաբաթ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենք՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որով պարտադրվում է մեր նման ընկերություններին՝ ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ, և բնականաբար, հարկերը տալ այդ 20 տոկոսից: Հավատացնում եմ՝ երբևէ չի եղել, որ տնտեսվարողը մեկ մեքենայի գործարքից ունենա 20 տոկոս եկամուտ»,- լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 23-ին ասել էր ավտոներկրող, լրագրող Վարդան Օնանյանը:

Այսօր՝ նախագահականի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ, Օնանյանը հայտնել է․ «Մեր խնդրանքն է, որ օրենքը հապճեպ չկիրառվի․ դեկտեմբերի 1-ին կիրառելով՝ բոլորս փաստի առաջ ենք կանգնում։ Գրություն ենք պատրաստել, որը հանձնելու ենք ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրանքով, որպեսզի չստորագրի ու չվավերացնի օրենքը»։

Ավտոներկրողների ակցիան՝ նախագահականի դիմաց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր