ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
«Պայքարեք նիկոլիզմի դեմ»․ Էդուարդ Շարմազանով
16:30, 27.11.2023 | mamul.am
2043 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պայքարեք նիկոլիզմի, այլ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ։
Տրամաբանական չէ, երբ Նիկոլ Փաշինյանին ազգային աղետ համարող որոշ ընդդիմադիր գործիչներ հրապարակավ «քար են նետում» խորհրդարանական ընդդիմության վրա։
Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին, այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։
Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե այս ամենն արվում է ապագայում ընդամենը մանդատ ունենալու համար։
Սա է նաև պատճառներից մեկը, որ նիկոլիզմը դեռ գոյություն ունի։
Ո՞ր արտախորհրդարանական ընդդիմադիրի ձեռքն է բռնե՞լ խորհրդարանական ընդդիմությունը, դե գնացեք փողոցը գրավեք, ակցիա արեք, Նիկոլին հանեք…
Խորհրդարանական ընդդիմությո՞ւնն է խանգարում։
Իսկ եթե կարծում եք ամեն ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է անեն, դուք էլ խորհրդարանական ընդդիմությանը վարկաբեկելով «սպիտակ ձեռնոցով» գալու եք՝ բարև ձեզ։
Հիմա էլ արտահերթ ընտրությունների մասին են շատերը երազում։
Պատրանք է կարծել, որ ընտրություններով Հայաստանում կարող է իշխանություն փոխվել։
Երևանի ավագանու ընտրությունը ձեզ օրինակ։
Լուծումը՝ համախմբումն է, հանրային մեծ ճնշման ապահովումն ու խորհրդարանում նոր վարչապետի ընրությունը։
Մնացածը՝ ուտոպիա է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր