ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ուզում եմ, որ այս շենքի պատերը ներծծվեն Հայաստանի Հանրապետությունով»․ վարչապետ
17:00, 27.11.2023 | mamul.am
3315 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց և ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դիմելով աշակերտներին՝ վարչապետը նշել է. «Այսօր դպրոցը մենք հանձնում ենք ձեզ և իրականում շենքը դուք պետք է ապրեցնեք: Եվ ուզում եմ, որ ամեն օրվա հետ այս շենքի պատերը ներծծվեն Հայաստանի Հանրապետությունով, Հայաստանի Հանրապետության գիտակցությամբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելով և ըմբռնելով, Հայաստանի Հանրապետությունն առանցքում ունենալով: Սա չափազանց կարևոր է: Ես նաև ուզում եմ, որ մենք մեր բոլոր դպրոցներում կարողանանք ապահովել հետևյալ պայմանները՝ յուրաքանչյուր աշակերտ այստեղից դուրս գա ֆիզիկապես ուժեղ, մտքով ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Երեք գործոններն էլ չափազանց կարևորում եմ: Շատ կարևորում եմ, որ մենք ի վիճակի լինենք բացահայտել, զարգացնել յուրաքանչյուր երեխայի տաղանդը, որովհետև հավատում եմ և դա իրողություն է, որ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է: Մենք պետք է կարողանանք դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, սա է, իմ պատկերացմամբ, դպրոցի ամենամեծ առաքելությունը»:

«Ուզում եմ, որ այս շենքի պատերը ներծծվեն Հայաստանի Հանրապետությունով»․ վարչապետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր