ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Ուկրաինա է բերվել սկյութական ոսկին
18:18, 27.11.2023 | mamul.am
5226 | 0

Ուկրաինա է բերվել սկյութական ոսկին, իսկ Կիևում սկսվել է մաքսազերծման գործընթացը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական ​​մաքսային ծառայությունը։ «Կիևի մաքսատունը սկսել է սկյութական ոսկու մաքսազերծումը: Հենց այս պահին 2694 կգ մշակութային արժեքով բեռնատարը, որը հայտնի է որպես «սկյութական ոսկի», մտել է Կիևի Պեչերսկի Լավրայի տարածք, որտեղ Ուկրաինայի ազգային թանգարանի գանձարանում Կիևի մաքսավորները կնույնականացնեն գանձերը»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ փորձագետները ներկայում ուսումնասիրում են բերված 565 արտեֆակտների վիճակը։ «Դրանք, մասնավորապես, հնագույն քանդակներ են, սկյութական և սարմատական ​​զարդեր, 2 հազար տարվա վաղեմություն ունեցող չինական զարդատուփեր»,- նշվում է թանգարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Ֆյոդոր Անդրոշչուկի խոսքով, «հավաքածուի վիճակն ու հետագա ճակատագիրն այսուհետ լինելու է ամբողջ աշխարհի ուշադրության ներքո», քանի որ այն «միջազգային քաղաքական հնչեղություն է ստացել»։ «Սա պատասխանատվություն է դնում բոլորի վրա, ովքեր կանգնած են եղել հավաքածուն Ուկրաինային վերադարձնելու քաղաքական որոշման հետևում», - ասվում է հաստատության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի քան 2 տարի առաջ Զելենսկին հայտարարել էր` նախ կվերադարձնենք սկյութական ոսկին, ապա՝ Ղրիմը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր