ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Եվրոպական փաստահավաք առաքելությունը Հայաստանում է
20:36, 27.11.2023 | mamul.am
1593 | 0

Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է։ Այս մասին X-ում հայտնում է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Ուրախ ենք ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը՝ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների ամրապնդմանն ուղղված։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,- գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 20-ին Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր