ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+9 °C
«Ադրբեջանում սկսել են բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ». Թաթոյան
20:54, 27.11.2023 | mamul.am
5707 | 0

ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ահազանգում է. «Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր։ Սկսել են բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ:
Ադրբեջանական պետական քաղաքականության մեր ուսումնասիրությունները վեր են հանել նոր փաստեր։ Մասնավորապես, նրանք արդեն անցել են մանրամասն կեղծիքների: Հայաստանի կոնկրետ գյուղերի կամ քաղաքների (օրինակ՝ Սյունիքում կամ Գեղարքունիքում) օրինակով կեղծիքներով «հիմնավորում» են, թե իբր դրանք «ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործած կոտորածների արդյունքում դատարկվել են և տեղահանվել, ունեզրկվել»։ Ժամանակաշրջանը~ որպես կանոն, ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ․, իսկ հետո էլ կեղծում են 1980-ականների փաստերը:
Սա հետևողական քաղաքականություն է, որ լայնածավալ իրականացվում է ամբողջ Ադրբեջանում և արտերկրում՝ պետական ու իշխանական այլ լրատվամիջոցներով՝ ապահովելով լայնածվալ քարոզչություն։ Սրանով նրանք, նախ, ոչ միայն չեն թողնում, որ մարի հասարակությունում հայատյացությունն ու թշնամանքը, այլև դա խորացնում են։
Այսինքն, առաջ են բերվում առաջին հայացքից մարդասիրական հարցեր, բայց իրականում այդ «մարդասիրական» քողի ներքո նախապատրաստվում են քաղաքական ծրագրեր ու ռազմական ագրեսիայի հիմքեր և ներկայացնում են տարածքային նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այս քաղաքականությունն է ընկած հայ զինծառայողների ու բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների գործած վայրագությունների հիմքում:
Սրանով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ «հատուցումների և տարածքային պահանջների», այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» իբր վերադարձի կեղծ հիմքեր՝ նաև ապահովելով Արցախի էթնիկ զտումների և բնակչության զանգվածային բռնի տեղահանումների հայելային կրկնությամբ գործեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր