ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+11 °C
Կատարի ԱԳՆ-ն հաստատել է` Գազայի հատվածում հրադադարը կերկարաձգվի
21:24, 27.11.2023 | mamul.am
1659 | 0

Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հումանիտար զինադադարը երկու օրով երկարաձգելու մասին։
«Կատարի պետությունը` որպես շարունակվող միջնորդական առաքելության մաս, հայտարարում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու օրով երկարաձգելու հումանիտար հրադադարը Գազայի հատվածում»,- սոցցանցում հայտնել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ Անսարին։
Նա ավելի վաղ գրել էր X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, որ միջնորդները ձգտում են երկարաձգել հրադադարը Գազայի հատվածում, որպեսզի ազատեն ավելի շատ իսրայելցի պատանդների, որոնք պահվում են այդ գոտում և ապահովեն ավելի շատ մարդասիրական օգնություն անկլավին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր