ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-3 °C, -3 °C ... +10 °C Վաղը`+11 °C
Եվլախի բազայում Ադրբեջանն այժմ ունի առնվազն 41 ինքնաթիռ
21:48, 27.11.2023 | mamul.am
4104 | 0

Aerospace Intelligence կայքը, հղում անելով SkyFi արբանյակի լուսանկնարներին, հայտնում է, որ ադրբեջանական զինուժը Եվլախում խորհրդային արտադրության «Aн-2» ինքնաթիռների բազա է կառուցում։ Նշվում է, որ ավիաբազայում՝ սահմանից ընդամենը 150 կմ հեռավորության վրա, այժմ առնվազն 41 ինքնաթիռ կա: Ըստ Aerospace Intelligence-ի՝ նախկինում էսկալացիաների ժամանակ Ադրբեջանի կողմից նման ինքնաթիռներն օգտագործվել են հայկական հակաօդային պաշտպանության համակարգը բացահայտելու համար։
Ադրբեջանի զինված ուժերը կրակային վարժանքներ է անցկացրել, որոնց ընթացքում, ըստ երկրի ՊՆ հաղորդագրության, Սու-25ՄԼ տեսակի ինքնաթիռներից 250 և 500 կիլոգրամանոց այսպես կոչված «խելացի ռումբերով» հարվածներ են հասցվել ցամաքային թիրախների:
Գերատեսչության տվյալով՝ «բոլոր թիրախները ոչնչացվել են ճշգրիտ հարվածներով»: Ռումբերի տեսակի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր