ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Դատախազի պաշտոնի հետ՝ անհամատեղելի. ի՞նչ է պարզվել դատախազության պաշտոնյայի մասով. «Ժողովուրդ»
09:06, 28.11.2023 | mamul.am
2502 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ:

Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ որոշումը ուղարկվել Է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: 2023 թվականի հոկտեմբերի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից հանձնաժողովին է հասցեագրվել գրություն ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից «Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները պահպանված կամ չպահպանված լինելու վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով, հարուցել է վարույթ:

Բանն այն է, որ կան տվյալներ՝ դատախազ Իսախանյանը ընկերություններից մեկում բաժնեմաս է ունեցել եւ այն հայտարարագրում չի ներկայացրել, ինչը, ըստ էության, դատախազի պաշտոնի հետ անհամատեղելի է ու պատժելի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր