ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+4 °C
Վլադիվոստոկում Կիմ Չեն Ընի դեմ մահափորձ էին ծրագրել. #Dailybeast
10:30, 28.11.2023 | mamul.am
4020 | 0

Ամերիկյան Daily Beast թերթը հաստատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ոչնչացման մի քանի ծրագրերի մշակման լուրը: Դրանցից առնվազն մեկը կարող էր տեղի ունենալ Վլադիվոստոկում՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

«Հյուսիսային Կորեայի անվտանգության ծառայությունները մտահոգված էին, երբ 2016 թվականին հայտնի դարձավ, որ Կիմ Չեն Ընը ծրագրում է այցելել Վլադիվոստոկ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման համար»,- գրում է թերթը: Այդ ժամանակ ուղևորությունը չեղարկվեց անվտանգության նկատառումներից ելնելով:

Կիմ Չեն Ընի ռեժիմը տապալելու ևս մեկ ծրագիր եղել է 2017 թվականին, այն ֆինանսավորվել է Հարավային Կորեայի հետախուզության կողմից: Թերթի տվյալներով՝ նման ծրագրի հետևում կանգնած են եղել հարավկորեական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Տո Հի Յունը, ինչպես նաև Կիմ Սոն Իլը, որը գործել է Խաբարովսկից: Սակայն մտադրությունները չեն իրականացվել, քանի որ մի քանի կազմակերպիչներ ձերբակալվել են ԿԺԴՀ-ում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր