ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-3 °C, -3 °C ... +7 °C Վաղը`+9 °C
«Ադրբեջանական պահանջները ենթադրում են Հայաստանի միակողմանի զիջումներ». Տիգրան Աբրահամյան
10:36, 28.11.2023 | mamul.am
1290 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված:
Բացի այն հանգամանքից, որ դրանց հանձնումը որևէ տրամաբանական դատողության մեջ չի տեղավորվում, կան նաև այլ կարևոր առանձնահատկություններ:
Նախ ադրբեջանական պահանջները ենթադրում են ոչ թե փոխադարձ պայմանավորվածություններ, այլ Հայաստանի միակողմանի զիջումներ:
Երկրորդ, կան տարածքներ (ոչ միայն Արծվաշենը), որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն դրանք Ադրբեջանը չի պատրաստում հանձնել կամ փոխանակել:
Երրորդ, Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի, այլ դրա միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն է ու մեր երկրի կենսունակությունը շարքից հանելը:
Մինչև իշխանական հովանոցի տակ գործողները քարոզում են այդ տարածքների հանձնումը «հանուն խաղաղության» կարգախոսով, Ադրբեջանը նոր տարածքային և տարածաշրջանային հավակնություններն է ձևակերպում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր