ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Ավտոբուսի արգելակները չի աշխատել, ու տեսեք, թե ինչ է եղել»․ Էդուարդ Հայրումյան
11:30, 28.11.2023 | mamul.am
12158 | 0

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Սկսեմ նրանից, որ Փառք Աստծո բոլորը ողջ առողջ են։
Հենց նոր (28.11.2023թ. 10:05) Դավիթ Բեկ փողոցով իջնելուց, Երևանի քաղաքապետարանին պատկանող 4431s համարանիշով HIGER ավտոբուսը, մեջը 10-նյակ ուղևորներով, կորցրել է արգելակումը և մի քանի 100 մետր տենց անկանոն իջնելիուց հետո, հարվածել 2 մեքենայի և վերջում մխրճվել opel-ի մեջ, որն էլ իներցիայով մտել բեռնատարի տակ։
Քաղաքային տրանսպորտի արգելակման համակարգի կորուստը դա բարձիթողիության ամենախայտառակ աստիճանն ա։
Երևանի քաղաքապետարանից պահանջում եմ, անկախ առկա թղթաբանությունից, շտապ կազմակերպել բոլոր տրանսպորտային միջոցների տեխզննում՝ առաջնահերթ հին ավտոբուսների։ Դուք հասկանո՞ւմ եք, որ մարդկանց կյանքերի հետ եք խաղում։ Պետք ա տեսնեիք՝ ինչ սարսափած դեմքերով էին ուղևորներն իջնում ավտոբուսից. էդ մարդիկ եթե շաքար չստանան, լավ ա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր