ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+4 °C
«Չի կարա հիմա հայը գնա, Բաքվում ապրի». Ալեն Սիմոնյան
14:00, 28.11.2023 | mamul.am
2268 | 0

«Այս պատմական փուլում պետք է կենտրոնանանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման ու տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա: Հետագայում՝ ինչ-որ ադրբեջանցի ցանկություն կհայտնի վերադառնալ ՀՀ-ում ապրելու, ինչ-որ հայ ցանկություն կհայտնի վերադառնալ Բաքու կամ Ստեփանակերտ, Շուշի, դա արդեն ապագայի հարց է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ այս պահին դա հնարավոր չէ. «Ձև անել, որ ոչ մի բան տեղի չի ունեցել ու ադրբեջանցիները պետք է գան ու ինչ-որ տեղ ՀՀ-ում, որտեղ Սովետական միության ժամանակ ապրել են, իսկ հայերը պետք է գնան Ստեփանակերտում ապրեն, դա աճպարարություն է ու սուտ. չի կարա հիմա հայը գնա, Բաքվում ապրի, ու չի կարա ադրբեջանցին հիմա գա ու.... առանց խաղաղության, առանց ատելության խոսքի դա անհնար է»,- հավելել է Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր