ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-1 °C, -2 °C ... +4 °C Վաղը`+5 °C
«Եթե հանդուրժում եք «նիկոլ-փաշինյան ընդ քօ»-ին, ուրեմն էլ չբողոքեք». Աննա Կոստանյան
23:24, 28.11.2023 | mamul.am
1945 | 2

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչև 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին, չնայած մյուս կողմից էլ պատերազմ պարտվել ու վերընտրվելու աբսուրդն էլ ավելի անտրամաբանական է։
Այսինքն, ստացվում է, եթե ինչ-որ տեղ ՀՀ քաղաքացիների մի մասն այս իշխանության պատերազմ պարտվելը կարողանում էր արդարացնել` նախկինների մեղքով պայմանավորելով, հիմա այլևս ոչ մի պատճառաբանություն չի կարող աշխատել, քանի որ բոլոր «խոստումներում» գրանցվել է համատարած ձախողումներ, սկսած կրթությունից մինչև ջրամբարաշինություն, որն ի դեպ, Հայաստանում հենց այս պահին ռիսկային գործոն է. Ադրբեջանն ու Թուրքիան «աչք ունեն» (ես ասեմ աչք ունեն, դուք հասկացեք, թե ինչ նկատի ունեմ) ՀՀ ջրային ամենամեծ ռեսուրսների վրա` Սևանա լիճ և Ախուրյան ջրամբար (ամենամեծը ՀՀ-ում)։ Ու հենց ջրամբարների կառուցման տարեկան պլանը թերակատարված է 80%-ով։
Հիմա հարց, ՀՀ հարգելի՛ քաղաքացի. ի՞նչ է փոխվել քո կյանքում 2018-ից ի վեր, բացի.
- պատերազմից ու մարդկային կորուստներից,
- հայ գերիներին բանտերից հետ չբերելուց,
- տարածքային կորուստներից, ոչ միայն Արցախի, այլև ՀՀ մի շարք հատվածների (Սև լճի կեսը, Գորիս-Կապան ճանապարհահատվածը, Շուռնուխը, և այլն),
- անվտանգության կորստից,
- «նախկին talanciner-ի կերածը հետ չբերելուց,
- ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հայկական ու ալիևյան բանտարկություններից,
- կոռուպցիան շարունակվելուց (գլուխս չարդուկեք «հիմա կոռուպցիա չկա»-ներով),
- բոլոր ոլորտներում համատարած տապալումներից,
- Սնուփ-դոգով 2'5 մլրդ դրամ մսխելուց,
- աննպատակ, անհեռանկար ու անհասկանալի փառատոններից,
- այստեղ կարող եք գրել ձեր տարբերակը:
Ու եթե էդքանից հետո դեռ արդարացնում եք ձախողված, հողատու, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող «նիկոլ-փաշինյան ընդ քօ»-ին, ուրեմն ամեն ինչ ավելի քան արդար է։
Էլ չբողոքեք»:

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր